Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի իսլամադավան պետություններին հորդորել է համախմբվել ընդդեմ, իր բնորոշմամբ, «իրական թշնամու»՝ ընդգծելով, որ մուսուլմանների միջև տարաձայնությունները իրենց հակառակորդների շահերն են սպասարկում։Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 10:30- 14:00-ը, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յ. Լեփսիուսի, Յ. Լեփսիուսի 1, 6 փողոցների, Մ. Ավետիսյանի 4 փ., Զ. Քանաքեռցու, Դրոյի փողոցների, Կ. Ուլնեցու 1, 2, 3 նրբանցքների, Մ. Մելիքյանի, Ռուբինյանց, Ռայնիսի, Գոգոլի, Մ. Սարգսյան փողոցների ջրամատակարարումը:
Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց օրն է, այդ օրը հռչակվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատներին կամ օրինական ներկայացուցիչներին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է առաջիկա օրերին Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքեր:
Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։
Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին տերմինալ այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
ԱՄՆ-ն առայժմ հույս ունի խուսափել իրանական նավթ գնող չինական ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցներ սահմանելուց, սակայն Վաշինգտոնը պահպանում է այս միջոցը որպես Պեկինի վրա ճնշում գործադրելու հնարավոր գործիք։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Մարկ Պֆայֆլը։
Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 2-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մհեր Հ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում։
Սեպտեմբերի 16- «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» (Չեխիա) Հոկտեմբերի 15- «Յագելոնիա» (Լեհաստան) – «Արարատ-Արմենիա» Հոկտեմբերի 22- «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ)
ԱՄՆ-ի արևմտյան շրջանները պատած վտանգավոր շոգը կիրակի կսկսի թուլանալ, սակայն առաջիկա օրերին ծայրահեղ բարձր ջերմաստիճանները կտարածվեն երկրի Միջին Արևմուտքում և արևելյան նահանգներում, հայտնում է ABC News-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջնամասը կատալոնական «Բարսելոնայի» համար խոստանում է լինել չափազանց թեժ։ Ինչպես հայտնում է իսպանական SPORT պարբերականը, կապտանռնագույնների մարզական տնօրեն Դեկուն աշխատում է հնչեղ գործարքի շուրջ, որը ենթադրում է եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեի և Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանակում։
Լնդային հիվանդությունն առաջանում է, երբ ատամները շրջապատող և պահող հյուսվածքը՝ լինդը, բորբոքվում է: Պատճառների մասին զրուցել ենք ստոմատոլոգ, հանրային առողջության մասնագետ Մարինե Մկրտչյանի հետ։
Իրանը մտադիր չէ առաջինը վերսկսել նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Mehr-ը։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հունական «Օլիմպիակոսի» ընտրությունն այս ամառ եզրային պաշտպանների հարցում միանգամայն այլ մոտեցում ուներ, ինչի մասին վկայում են Նաիր Թիկնիզյանի և Մարկուս Պեդերսենի տրանսֆերները: Ինչպես նշում է Sport24.gr հարթակը, պիրեյան ակումբը ձեռք է բերել երկու ֆուտբոլիստների, որոնք, ի տարբերություն Ֆրանսիսկո Օրտեգայի և Կոստինյայի, շեշտը դնում են խաղի հարձակողական բաղադրիչի վրա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 10:30-12:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Մյասնիկյանի, Վ. Փափազյանի, Բեգոյանների, Գայի, Ա. Բակունցի, Կ. Դեմիրճյանի, Ա. Խնկոյան փողոցների ջրամատակարարումը:
1920 թվականին, երբ կազմավորվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Տիգրանաշենը գտնվում էր Խորհրդային Հայաստանի կազմում: Դա ապացուցում են այդ շրջանի քարտեզները: 1926, 1933 թվականի քարտեզները ևս փաստում են, որ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի կազմում:
Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը, Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում խոսված իր քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Ընտանիքը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։ Մոր խոսքով՝ դեպքի գիշերը երիտասարդի ընկերներից մեկին և իր ամուսնուն տեղափոխել են ոստիկանություն և հարցաքննել։ Միաժամանակ, ընտանիքը պահանջում է ուսումնասիրել դեպքի վայրի տեսախցիկների հնարավոր տեսագրությունները։ Մոր խոսքով՝ դեպքի վայրի հարևանությամբ կան բանկ, հյուրանոց և այլ շինություններ, որտեղ տեղադրված են տեսահսկման համակարգեր։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին ամրապնդել համակարգումն ու փոխադարձ աջակցությունը՝ հայտարարելով, որ իսլամի հակառակորդները ձգտում են բորբոքել հակասությունները մուսուլման ժողովուրդների միջև։ Այդ մասին ասվում է նրա ուղերձում՝ Իսլամական միասնության շաբաթվա առթիվ, որը նվիրված է Մուհամմեդ մարգարեի և իմամ Ջաֆար աս-Սադիկի ծննդյան տարեդարձին։ Ուղերձի տեքստը տարածել է գերագույն առաջնորդի մամուլի ծառայությունը, հաղորդում է IRNA-ն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 08:00- 12:00-ը, կդադարեցվի Մարգարյանի, Մարգարյանի 1, 2 նրբանցքների, Հալաբյանի, Ֆուչիկի, Ֆուչիկի 1, 2 նրբանցքների, Բաշինջաղյանի, Ռուստամյանի, Կարապետյանի, Պարսեղովի փողոցների ջրամատակարարումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 72-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ: Տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 7:1 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ: Այս հանդիպումը ոչ միայն ակումբի պատմության ամենախոշոր հաղթանակն էր, այլև նշանավորվեց թիմի նոր գլխավոր մարզիչ, արգենտինացի Կիլի Գոնսալեսի նորամուտով:
Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նրա գերությունը միայն Բակո Սահակյանի նկատմամբ կատարված անարդարություն չէ։ Այն Արցախի պետականության և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականության խորհրդանիշն է։