Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Անկարայի քաղաքականության կենտրոն»-ի (Ankara Policy Center) նախագահ Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Ջեյլանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Անկարա-Բաքու հարաբերություններին, սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստմանը և տարածաշրջանային կապակցվածությանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Իրանը լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկել իր երկու քաղաքացիների, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Սա քաղաքական հաշվեհարդար է․ եթե 30 րոպեի ընթացքում ինչ-որ մեկը չիջավ, փակելու ենք փողոցը
Լիխտենշտեյնի կառավարությունը հայտնել է խոշոր կիբերհարձակման մասին, որի հետևանքով արտահոսել են շուրջ 31 հազար մարդու տվյալներ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու։
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ԱԺ փոխնախագահների պաշտոններում առաջադրվեցին Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը
Ընդդիմադիր գործընկերներ, փաստը, որ չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում․ Ռուբինյանն ընտրվեց
Մենք ենք տերը մեր երկրի․ դուք կատարողներ եք, չենք գնալու, մինչ ձեր խոսքի տերը չլինեք, մեզ չընդունեք
Զելենսկին մահացու վախենում է կորցնել իր պաշտոնը: Զելենսկին ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում ընտրություններ չկայանան։ Հենց այդ պատճառով էլ նա լայնածավալ կադրային փոփոխություններ է կատարում և պայքար մղում քաղաքական մրցակիցներին հեռացնելու ուղղությամբ։
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը։
Հայոց Եկեղեցին «բարենորոգելու» և Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» ՔՊԿ-ի քայքայիչ գործունեությունը իրավական և քաղաքական գործիքներով Նվիրապետության ներքին կյանքին միջամտելու և նրա ազատությունը երաշխավորող սահմանադրական դրույթը ոտնահարելու նպատակ ունի։
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։
2026 թվականին Եվրոպայում անտառային հրդեհների և ջերմային ալիքների հասցրած տնտեսական վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն․ այս մասին նշվում է The Financial Times-ի ներկայացրած վերլուծությունում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։
Կուբայի ազգային էլեկտրացանցը կիրակի ուշ երեկոյան կրկին խափանվել է, ինչի հետևանքով շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզին հայտնվել է մթության մեջ․ գրում է Reuters գործակալությունը։
Եվրոպայի որոշ երկրներում, կիզիչ շոգով պայմանավորված, հնարավոր է՝ երկարացվեն ամառային արձակուրդները․ գրում է Euronews-ը։
«Հանգամանքը, որ խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները օգոստոսի 2–ին այցելեցին Մայր Աթոռ ու արժանացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը, ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ հատկանշական՝ այն ռազմավարական, էքզիստենցիալ խնդիրների համատեքստում, որ կանգնած է Հայաստանում ցանկացած ուժի առաջ, որն ունի այսպես ասած արդիական ընդդիմություն լինելու հավակնություն եւ հայտ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Վերաբացո՛ւմ, վերաբացո՛ւմ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակցիները շարունակում են ակցիան
Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։
Օգոստոսի 3-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն՝ զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպմանը, կարգապահության բարձրացմանը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
#ՀԻՄԱ. ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլեն-Ակվա» ՍՊ ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական) արտադրական գործունեությունը:
Ասում են 500 միլիոն հարկ եք թաքցրել. ակցիայի մասնակից
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Այդ մասին հաղորդել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը։