Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել` փոխարինելով Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հրապարակված է վարչապետի որոշումներում:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին կրկին ակտիվություն է նկատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
#ՀԻՄԱ. ՕՐ 2-ՐԴ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱԺ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է. #ՈՒՂԻՂ
Գլոբալ մատակարարման շղթաները փոփոխվում են, և տարածաշրջանային կապը կենտրոնական տեղ է գրավում: Իրանն ու Հայաստանը դիրքավորվում են փոխակերպող առևտրային միջանցքի սրտում. գրել է Financial Tribune-ն:
Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
#ՀԻՄԱ. ՕՐ 2-ՐԴ. ԹԵԺ ԿՐՔԵՐ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է. #ՈՒՂԻՂ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող լցանավի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին դեռևս ապրիլի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հերթական համագումարի ժամանակ։ Մենք ապրիլի 4-ին արձանագրել ենք, որ նույնիսկ պաշտոնական ընտրարշավից առաջ արդեն ընտրությունների կեղծման միտումներ կան։
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռիսկերի տեսաբան ու «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու Ադրբեջանի հրավերից, քանի որ նրա համար դա էթիկայի հարց է․
Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:
Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է:
Արտաքին առևտրի դեֆիցիտը հունիսին կազմել է 10.370 մլրդ դոլար, ինչը 26.2 %-ով ավելի է նախորդ տարվա 8.218 մլրդ դոլար ցուցանիշից։
Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։
Երկու տարի առաջ իշխանությունները համառորեն համոզում էին, որ Հայաստանում պետք չէ ցորեն աճեցնել, որովհետև ցորենի արտադրությունը ձեռնտու չէ։ Ասում էին՝ ցորեն կարող ենք դրսից էլ բերել, ոչ մի խնդիր չկա, ցորեն աճեցնելու փոխարեն՝ պետք է ինտենսիվ այգիներ հիմնել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր իջևանցիներին խորհուրդ տալիս սալոր տնկել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հիմնավորում էր, թե […]