Հայաստանում օրը ցերեկով մարդ են ահաբեկում. մի մարդ է որոշում` ով նստի. Գառնիկ Դանիելյան
Սեփականության վերաբաշխում է տեղի ունենում միջազգային կառույցների լռության ներքո. Աբրահամյան
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը մեկնաբանել է այսօր ընկերության մի շարք լոգիստիկ համալիրների վրա իրականացված հարձակումների հետևանքները՝ նշելով, որ միջադեպերը տեղի են ունեցել Շուշարայում, Ուտկինայի Զավոդում (Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադի մարզ) և Սիմֆերոպոլում։
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի, ինչպես նաև ռուսական այլ օդանավակայանների նկատմամբ, նշված է ԵՄ պաշտոնական ամսագրում:
Գագիկ Ծառուկյանի ազատությունը միայն իր խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է. Արման Աբովյան
Իշխանության մոտ բավական արդյունավետ է ստացվում ընդդիմադիր դաշտի դեմ «լոկալ» մեթոդներով աշխատելը: Մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, մյուսը կալանավորվում է, երրորդը հայտնվում է տնային կալանքի տակ, չորրորդի նկատմամբ կիրառվում են այլ սահմանափակումներ։ Ու այս ամենը տեղի է ունենում «հերթով»՝ յուրաքանչյուր «գործ» ներկայացնելով որպես մի առանձին պատմություն։
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվել է, Արարատի մարզում իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը ժամանակավորապես դադարեցրել է իր լիազորությունները՝ Եվրամիության սահմանած պատժամիջոցներից հետո։
Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա․ գրում է TACC-ը։
ԱՄՆ-ն 60 գլխավոր առևտրային գործընկերների նկատմամբ 10%-12.5% առևտրային մաքսատուրքեր է սահմանում՝ կախված նրանից, թե արդյոք նրանք օրենսդրական արգելքներ ունեն հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հայտարարությանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Իրանի զինված ուժերը անցյալ գիշեր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի «Շեյխ Իսա» և Հորդանանում «Ալ-Ազրաք» բազաներին՝ խոցելով վառելիքի պահեստարանները և պահեստները։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը:
Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Եվրամիությունը 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների կանոնները խախտելու համար։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց հետո։
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԲԵՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ:
Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի Իրանին։
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել «Ռուսնեֆտեգազ» նավթային ընկերության և մի շարք նավթավերամշակման գործարանների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարությունը։
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Թեհրանը վտանգավոր նախադեպ է համարել ԱՄՆ-ի՝ հնարավոր փոխհատուցումների համար իրանական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։
Հուլիսի 24-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։
Amnesty International-ի ներկայացուցիչ Էրիկա Գևարա Ռոսասը կոչ է արել ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և դատել նրան Միջազգային քրեական դատարանում․ գրում է Al Jazeera-ն։
Սաուդյան արքայազնը, որը Սաուդյան Արաբիայի թագավորի հեռավոր ազգականն էր, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկում, հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Առանց լույսի է մնացել երկրիմեծմասը, այդ թվում՝ Թբիլիսին։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։