Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) անցկացվել է բեկումնային թերապիայի դեղերի շրջանառությանը նվիրված սեմինար։
Շվեդիան մտադիր է 2028 թվականից արգելել «հավերժական քիմիկատների» (ՊՖԱՄ-ներ) օգտագործումը խոհանոցային պարագաների և հագուստի արտադրության մեջ․ գրում է Euronews-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխալո Դրապատին պատասխան կտա ռուսաստանցիների, այդ թվում՝ Դոնբասի բնակիչների վերաբերյալ իր հնչեցրած հայտարարությունների համար։
Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Իրանի խոշոր ձեռնարկատեր և ֆինանսիստ Բաբակ Զանջանիի, որը համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, ենթադրյալ «ցանցի» 4 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց նկատմամբ:
Իրանը չի զիջի ԱՄՆ ճնշմանը և սպառնալիքներին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է:
Աղմկահարույց ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մահացած ենթադրյալ հանցակից Դանիել Սիադի դիահերձումը բռնի մահվան հետքեր չի հայտնաբերել, հայտնում է Նանտերի դատախազությունը:
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ազատման դիմում է գրել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանն անդամակցելուն։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Թրամփն սկսում է ավելի ու ավելի շատ կասկածել, որ Իրանի հետ բանակցությունները կարող են հանգեցնել տևական խաղաղության: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախագահը գտնում է, թե Թեհրանն արձագանքում է միայն ռազմական ուժին, ներկայում գտնվում է «վրեժխնդրության մոլուցքի» մեջ, և ռազմական հարվածների շարունակումը մնում է քիչ տարբերակներից մեկը:
Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Էստոնիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց տնտեսությունները պաշտպանելու համար զբոսաշրջային հոսքի նվազման ֆոնին։
Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) քանդել այն ահաբեկչի տունը, որն ուրբաթ օրը Հորդանան գետի Արևմտյան ափին սպանել էր մի իսրայելցու։ Որոշումն ընդունվել է կառավարության նեղ կազմի անդամների և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ խորհրդակցությունների արդյունքներով, հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
Եվրամիությունը ներառել է «Կուլևի» նավթավերամշակման գործարանը՝ Վրաստանում միակը, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում՝ ռուսական հումքի վերամշակման համար: Սահմանափակումները, որոնք ենթադրում են գործարքների արգելք նավթավերամշակման գործարանի հետ (որը 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում վերամշակել է ավելի քան 650 հազար տոննա հումք), ուժի մեջ կմտնեն կես տարի անց, եթե ձեռնարկությունը չհրաժարվի Ռուսաստանից նավթի հետ գործառնություններից:
2026 թվականին Ադրբեջանում մոտ 50 տղամարդ դարձել է ընտանեկան բռնության զոհ: Դրա մասին Modern.az-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական կոմիտեի մամուլի քարտուղար Թեյմուր Մարդանօղլուն:
Սահմանափակումներ են մտցվել Սոչիի և «Վնուկովո» օդանավակայաններում:
Լեհաստանի խոշորագույն «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությունը, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկին, ներկուսակցական պառակտման հետևանքով զրկվել է Սեյմի 40 պատգամավորից, հայտարարել է երկրի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Նախագահ Սին Պեկինում կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ոչ մի պարագայում զենք չի մատակարարելու կամ վաճառելու Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այդ հայտարարությունը տարածվում է նաև չինական ընկերությունների վրա։
Աղբյուրների տվյալներով՝ խանութներում հանկարծակի սկսել են անջատել լույսերը, իսկ աշխատակիցներին անսպասելիորեն հրամայել են փակել առևտրի կետերը և լքել տարածքը՝ անկախ աշխատանքային ժամերից։
Իրան-ԱՄՆ ռազմական ակտիվ գործողությունների նոր փուլի ականատեսն ենք արդեն մոտ երկու շաբաթ: Ինչո՞վ է տարբերվում սա նախորդից, ԱՄՆ-ը կարծես թե գործողություններն ընդլայնելու ցանկություն ունի, ավելին, ամերիկյան զինված ուժերն Իրանի դեմ հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել են B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչ, ինչը վկայում է Վաշինգտոնի կողմից էական էսկալացիայի և գործողությունների ընդլայնման մասին։
Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ Կարապետյան
Իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», պաշտոնապես ներկայացրել են 2026/2027 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված իրենց նոր համազգեստները։ Երկու ակումբներն էլ անակնկալ են մատուցել երկրպագուներին՝ ընտրելով յուրահատուկ դիզայն և խիզախ գունային լուծումներ։
Իմ դեմ բացարձակ ցուցմունք տվողներ չկան, առերեսում էլ չեն արել. Դավիթ Ղազինյան
Պարզվում է՝ արդարադատություն կա. Գագիկ Ղազինյան
Ասացի՝ ներողություն խնդրեք, գնամ, 4 ամիս նստեմ. չհամաձայնեցին. Դավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. դատավոր Լևոն Պետրոսյանի որոշումը
Վերջին երկու օրվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքից տարհանվել է ավելի քան 40 000 մարդ. անտառային հրդեհները շարունակում են տարածվել տարածաշրջանում և դեռևս վերահսկողության տակ չեն վերցվել։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը, հայտնում է @ArmeniaSputnik–ի աղբյուրը։
Օրենքը բառացի կմեջբերե՞ք…Դուք կմեջբերեք. Արամ Վարդևանյանն ու հանրային մեղադրողը վիճաբանեցին