Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 22-ի գիշերը հարվածել են Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում գտնվող «Միրատորգ» ագրոհոլդինգի օբյեկտներին։ Ձեռնարկություններից մեկում հրետակոծության հետևանքով վնասվել են արտադրական կորպուսները, ինչպես նաև բռնկվել է հրդեհ։
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Այս մասին գրում է factor.am–ը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իլհամ Ալիեւը, որ այց է կատարել Գերմանիա, կանցլեր Մերցի հետ ասուլիսում հաստատել է, որ Բաքվում եղել է ՌԴ եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում։ Ալիեւն իհարկե ասել է, թե դրա մասին Ադրբեջանը իրազեկված չէ, սակայն ինքնին հասկանալի է, որ նա հակառակը չէր ասելու որեւէ պարագայում։
Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:
Կրեմլը որևէ տեղեկություն չունի Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորի։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Թուրքիայի Անկարա նահանգում ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով տուժած օդաչուն մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է İHA գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման գործում կառուցողական դեր խաղալ, և միակ երկիրն է, որ կարող է ստանձնել այդ դերը։ Այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ։
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:
«Մի անհանգստացեք կենսաթոշակային խնայողությունների համար։ 10-20 տարի անց դա արդեն նշանակություն չի ունենա»,-հայտարարել է գործարարը։
Ռուսաստանում շարունակվող վառելիքի սուր ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պնդել է, թե այդ բարդությունները ժամանակավոր բնույթ են կրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։
Երևանում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Գոյություն ունեցող հարցերն առանց արտաքին ուժերի միջամտության լուծելը բխում է «3+3» ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից։ Այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևը «Մեծ Կովկասի կրիտիկական ենթակառուցվածքները աշխարհատնտեսական մրցակցության պայմաններում» միջազգային կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի հարթակի միացմամբ:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) լայնածավալ աշխատանք է իրականացնում ազատ առևտրի գոտիների շուրջ նոր համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, այդ թվում՝ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պաշտոնանկ արված ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակազդելու նպատակով նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին․ գրում է Associated Press-ը։
Փրկարարները բազեին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթներ շարունակ փորձում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ցավակցում եմ, պարոնայք և տիկնայք, դուք խայտառակվում եք, դուք անգրագետ եք. Իվետա Տոնոյան
ՀՀ առաջին ատյանի դատարանն այսօր 2 ամսով երկարացրեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ալեքսանդր Սիրսկին մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։
Հուլիսի 8-ին ԿԸՀ-ն ասել է՝ ինքը չի կարող թույլ տալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկել, իսկ Նարեկ Կարապետյանը երեկվանից պատգամավոր է. Գոհար Մելոյան