Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հունիսի 29-ին ժամը 09։40-ի սահմաններում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Հունիսի 27-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքից, փրկարարները դուրս էին բերել դի։ Ավելի ուշ գետից դուրս էր բերվել նաև ավտոմեքենա։
Ուղևորներից մեկին փրկարարները շարունակում էին որոնել։

