Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Փհենյանում կայացած բանակցություններում համաձայնության են եկել երկկողմ համագործակցության ընդլայնման և ռազմավարական համակարգման ամրապնդման շուրջ: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունիսի 8-ին «Կիմսուսան» պատվավոր հյուրերի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատում է ավանդական բարեկամության և համագործակցության զարգացման հանձնառությունը։ Նա նաև ընդգծել է, որ Փհենյանը մտադիր է այսուհետ էլ ամրապնդել փոխգործակցությունը Պեկինի հետ և պաշտպանել «մեկ Չինաստան» սկզբունքը։

Սի Ծինփինն իր հերթին նշել է Հյուսիսային Կորեայի նվաճումները զարգացման բնագավառում և վերահաստատել է Չինաստանի անփոփոխ ուղեգիծը ԿԺԴՀ-ի հետ ավանդական կապերի ամրապնդման համար: Նրա խոսքով՝ Պեկինը կշարունակի երկկողմ համագործակցության զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի համակարգումը։

Բացի այդ, ԿԺԴՀ-ի և Չինաստանի ղեկավարները համաձայնել են երկու երկրներում անցկացնել հանդիսավոր միջոցառումներ՝ երկու պետությունների միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 65-ամյակի առթիվ: Գործակալությունն ընդգծում է, որ բանակցությունները տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում և դարձել են «նոր ուղենիշ» Փհենյանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930