Ճապոնիայում ցունամիի սպառնալիքի պատճառով 42 հազար մարդու համար տարհանում է հայտարարվել. NHK
Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով 42 հազար մարդու համար տարհանում է հայտարարվել։ Այդ մասին հունիսի 8-ին հայտնել է NHK հեռուստաալիքը։
«Միե պրեֆեկտուրան տարհանման հրաման է արձակել Շիմա քաղաքում գտնվող 22 201 տնային տնտեսությունների և 42 611 մարդու համար», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տարհանում է հայտարարվել նաև Կագոսիմա, Այթի և Սիձուոկա պրեֆեկտուրաների քաղաքներում։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տարհանումը նաև անդրադարձել է Նահա և Կոտի քաղաքների բնակիչներին։

