Բաժիններ՝

Մակրոնի զանգը Լուկաշենկոյին վկայում է Մինսկի նկատմամբ հետաքրքրության մասին. Բելառուսի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զանգը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին վկայում է Մինսկի հետ շփումների նկատմամբ Արևմուտքի հետաքրքրության մասին: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Սեկրետան։

«Երբ շփվում են ղեկավարները, լիովին նորմալ բան է: Գլխավոր դրական բանն այն է, որ մեծանում է հետաքրքրությունը նորմալ, քաղաքակիրթ շփումների նկատմամբ, որոնք արդեն մի քանի տարի տեղի չէին ունենում», – ասել է նա «Առաջին լրատվական» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Սեկրետան հույս է հայտնել, որ նման շփումները կդառնան ավելի հաճախակի: Նա նշել է, որ Մինսկի շփումները Վաշինգտոնի հետ նպաստում են Եվրոպայի հետաքրքրությանը Բելառուսի հետ շփումների նկատմամբ:

Նրա խոսքով՝ երկու ղեկավարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵՄ-ի և մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ Բելառուսի փոխգործակցությունը։

Սեկրետան հավելել է, որ քննարկելու շատ հարցեր կան։

ԲելՏԱ գործակալությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 24-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031