Սամվել Կարապետյանը՝ ընտրացուցակի «3»-ի խորհրդով ամեն օր կպատասխանի երեք հարցի
«Ուժեղ Հայաստան» ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վիճակահանությամբ ստացած 3-րդ համարի խորհրդով ամեն օր կպատասխանի երեք հարցի։
Նա քննադատել է Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը՝ նշելով, որ այն կարող է ծառայել ներքաղաքական նպատակների և վտանգել տարածաշրջանային բալանսը։
Կարապետյանի խոսքով՝ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում են անվտանգությունն ու սոցիալական խնդիրները, իսկ լուծումը, ըստ նրա, «թիվ 3»-ն է։



