Իրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. Mehr
Իրանի հարավային Բուշերի նահանգի Դեյերի նավահանգստում մի քանի նավ է բռնկվել։ Այս մասին հաղորդել է Mehr լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ չորս նավակ այրվում է, դրանցից մեկում հրդեհը գործնականում մարվել է: Նշվում է, որ բռնկման պատճառն անհայտ է և կպարզվի հրդեհը մարելուց հետո:



