Բաժիններ՝

ԵՄ-ին չորս երկիր է պակասում ավելի ուժեղ դառնալու համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԵՄ-ին չորս երկիր է պակասում ավելի ուժեղ լինելու համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է United News հեռուստամարաթոնի եթերում։

«Միություն, որը կարող է շատ ավելի ուժեղ լինել, կարծում եմ, որ սա կլինի այնպիսի երկրների միություն, ինչպիսիք են՝ Նորվեգիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և Թուրքիան։ Սրանք չորս երկրներ են, որոնք բացակայում են Եվրամիությունից, որովհետև Թուրքիան և Ուկրաինան միասին գերազանցում են Ռուսաստանի բանակին՝ Սև ծովի վերահսկողությունից մինչև օդային տարածքի վերահսկողություն»,- նշել է նա։

«Գիտեմ, որ Թուրքիայի հետ կապված հարցեր կան։ Գիտեմ, որ Միացյալ Թագավորությունը դուրս է եկել Եվրամիությունից։ Գիտեմ, որ Նորվեգիան ԵՄ-ի հետ ունի համագործակցության և տնտեսական կապերի բազմաթիվ տարբեր ձևեր և այլն։ Բայց ես դեռ կարծում եմ, որ այս չորս երկրները ԵՄ-ն կդարձնեն աշխարհի ամենաուժեղ միությունն աշխարհի լավագույն անվտանգությամբ», – հավելել է նա։

Զելենսկին նաև շեշտել է, որ այս չորս երկրները նույնիսկ առանձին կարող են կազմել շատ ուժեղ միություն։

Բացի այդ, Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան, ի վերջո, կդառնա ԵՄ-ի մաս, եթե ԵՄ որոշ ներկայացուցիչներ «սխալներ չգործեն»:

«Մենք ուզում ենք լինել Եվրոպական միության կազմում։ Եվ ես վստահ եմ, որ եթե ԵՄ որոշ ներկայացուցիչներ սխալներ չգործեն, մենք այնտեղ կլինենք։ Մենք արդեն իսկ ամրապնդում ենք ԵՄ-ն, առաջին հերթին՝ անվտանգության տեսանկյունից։ Իսկ այսօր անվտանգությունը բոլորի համար առաջնահերթություն է»,- ընդգծել է նա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930