ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing KC-46A Pegasus լիցքավորող ինքնաթիռը թռիչք է կատարել Պարսից ծոցի վրայով. Flightradar24
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing KC-46A Pegasus լիցքավորող ինքնաթիռը թռիչք է կատարել Պարսից ծոցի վրայով։
Օդանավը դուրս է եկել իսրայելական Թել Ավիվից, անցել Հորդանանի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքով, որից հետո հայտնվել է Պարսից ծոցի ջրատարածքի վրա։ Այնուհետև ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Հորմուզի նեղուց։




