Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասին հայտարարություն արեց 4 քաղաքական ուժ

Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ։ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահանջի, համակերպման և ուրացման ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։

Քաղաքական ուժերը վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930