Բաժիններ՝

Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չունի. Փեզեշքիան

Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման և համագործակցության միջև ընտրությունը լիովին իրատեսական է, և այն կորոշի երկու ազգերի ապագա զարգացումը։ Դրա մասին ամերիկյան ժողովրդին ուղղված բաց նամակում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայության շարունակությունն իմաստ չունի»,- նշել է Փեզեշքիանը։ Նա համոզմունք է հայտնել, որ «բախման և համագործակցության միջև ընտրությունն իրական է, և հենց այդ ընտրությունն է, որը կորոշի սերունդների ապագան»։

«Իր հազարամյա պատմության ընթացքում Իրանը վերապրել է բազմաթիվ ագրեսորների»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը, հավելելով, որ այդ բոլոր ժամանակներում « Իրանը հպարտ և արժանապատվորեն կանգուն է մնացել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930