Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ»
Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. գրում է «Փակագիծ»-ը՝ մանրաասնելով. «Պատմական օրինաչափություն և Իրանի քաղաքակրթական դիմադրությունը
Այս վերլուծության հիմքում ընկած է մարդկության պատմության ամենակարևոր օրինաչափություններից մեկը. յուրաքանչյուր մեծ կայսրություն, որը փորձել է գրավել Իրանը (Պարսկաստանը), կա՛մ փլուզվել է, կա՛մ նահանջել, կա՛մ մշտապես թուլացել է:
▪️Ալեքսանդր Մակեդոնացի. Գրավեց Պարսկաստանը, բայց նրա վաղաժամ մահից հետո կայսրությունը փլուզվեց, իսկ իշխանության եկան պարթևները (իրանցիները), որոնք կառավարեցին Մերձավոր Արևելքը հաջորդ 500 տարիներին:
▪️Հռոմեական կայսրություն. Ավելի քան 300 տարի պատերազմեց Պարսկաստանի դեմ, կրեց աղետալի պարտություններ (օրինակ՝ Կառեի ճակատամարտում) և ի վերջո կործանվեց, իսկ իրանական պետությունը մնաց կանգուն:
▪️Արաբական խալիֆայություն և Մոնղոլներ. Երկուսն էլ ռազմական ճանապարհով գրավեցին Իրանը, սակայն Իրանը կլանեց նրանց։ Նվաճողներն ընդունեցին իսլամ, դարձան պարսկալեզու, որդեգրեցին պարսկական մշակույթը և ի վերջո ձուլվեցին իրանական քաղաքակրթությանը:
▪️Խորհրդային Միություն. Երկու անգամ օկուպացրեց հյուսիսային Իրանը (Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ) և երկու անգամ էլ ստիպված եղավ հեռանալ:
Ինչո՞ւ է ԱՄՆ-ը պարտվելու այս պատերազմում. 4 կառուցվածքային պատճառ
Խաղերի տեսության և կառուցվածքային վերլուծության համաձայն՝ կան հստակ պատճառներ, թե ինչու են կայսրությունները պարտվում Իրանում.
▪️Ռազմավարական խորություն. Իրանը հսկայական երկիր է (Իրաքից 4 անգամ մեծ)՝ 90 միլիոն բնակչությամբ և բարդ լեռնային տեղանքով: Իրանը գրավելու համար կպահանջվեր 3-4 միլիոն զինվոր, մինչդեռ ԱՄՆ ամբողջ ակտիվ բանակը կազմում է ընդամենը 1.3 միլիոն: Մաթեմատիկորեն դա անհնար է:
▪️Շրջված ռազմական բուրգ. Ստանդարտ պատերազմներում հաջողության հիմքը էժան և ճկուն հետևակն է։ Սակայն ԱՄՆ ռազմական բուրգը շրջված է՝ հիմնված չափազանց թանկարժեք օդային ուժերի վրա (օրինակ՝ 100 միլիոն դոլարանոց F-35 կործանիչներ և 13 միլիարդանոց ավիակիրներ, որոնք փախչում են Պարսից ծոցից): ԱՄՆ բանակը նախագծված է ոչ թե պատերազմներ հաղթելու, այլ ռազմարդյունաբերական համալիրի (Boeing, Lockheed Martin) համար գերշահույթներ ստեղծելու նպատակով:
▪️Ասիմետրիկ ծախսերի փոխանակում. Մեկ իրանական անօդաչու թռչող սարքն արժե 50,000 դոլար, իսկ այն խոցող ամերիկյան մեկ հրթիռը՝ 3-10 միլիոն դոլար: ԱՄՆ-ը նվազագույնը 60 անգամ ավելի շատ գումար է ծախսում: Իրանի ռազմավարությունն է արյունաքամ անել կայսրությանը և սպառել նրա ռեսուրսները մաթեմատիկական հյուծման միջոցով (ինչպես պարթևներն արեցին Հռոմի հետ)։
▪️Պայքարելու կամք. Իրանի համար սա գոյաբանական, սրբազան պատերազմ է իրենց 3000-ամյա քաղաքակրթության գոյատևման համար: Հակառակ դրան, ամերիկացիների միայն 40%-ն է աջակցում պատերազմին, Կոնգրեսը պառակտված է, իսկ կառավարությունը թաքցնում է զոհերի իրական թվերը՝ վախենալով քաղաքական հարվածներից:
Պատերազմի չորս չափումները և Նավթադոլարի փլուզումը
Պատերազմն ընթանում է 4 հարթությունում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և տեղեկատվական: ԱՄՆ-ը փորձում է մնացած չափումները հարմարեցնել իր ռազմական մարտավարությանը՝ պարզապես ռմբակոծելով Իրանին: Իրանը հակառակն է անում. օգտագործում է ռազմական քայլերը տնտեսական և քաղաքական առավելություն ստանալու համար (օրինակ՝ Հորմուզի նեղուցի վերահսկմամբ անվնաս թողնելով Չինաստանի և Օմանի նավերը, բայց վախեցնելով Պարսից Ծոցի մյուս երկրներին:
Ամերիկյան գլոբալ իշխանության վերջը. 1973թ.-ից ի վեր ԱՄՆ հզորության հիմքում «նավթադոլարային» համակարգն է: Իրանը ցույց է տալիս, որ հենց ինքն է վերահսկում Մերձավոր Արևելքի նավթի հոսքը, այլ ոչ թե ԱՄՆ-ը: Եթե Պարսից ծոցի երկրները, վախենալով իրենց քաղցրահամ ջրի կայանների խոցումից (որոնք կենսական են և խոցելի 50 հազար դոլարանոց դրոնների առաջ), դադարեն նավթադոլարները վերադարձնել ամերիկյան շուկաներ, ԱՄՆ ֆինանսական Փոնզի բուրգը կփլուզվի ներսից:
Կառավարման որակի անկում և կանխատեսում
Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի կարողանում հարմարվել: Պատճառն ամերիկյան կառավարման որակի կոլապսն է: Մինչ Իրանը 20 տարի շարունակ ուսումնասիրում էր ամերիկյան մարտավարությունը, քարտեզագրում բազաներն ու ստեղծում դրոնների գործարաններ, ԱՄՆ-ում պատերազմ սկսելու որոշումը կայացվեց առանց ռմբակոծություններից այն կողմ որևէ պլան ունենալու՝ պատրանքային և մեծամիտ հույսով, թե Իրանն ուղղակի կհանձնվի և հետ չի հարվածի:
Վերջնական կանխատեսում. ԱՄՆ-ը կպարտվի այս պատերազմում: Խոսքը ոչ թե ավանդական ռազմի դաշտում ջախջախվելու մասին է, այլ նրա, որ պատերազմը շարունակելու գինը (ֆինանսներ, զոհեր, հեղինակության և տնտեսության կորուստ) կդառնա անտանելի։ ԱՄՆ-ը ստիպված կլինի նահանջել Մերձավոր Արևելքից, որից հետո տարածաշրջանում կմնան միայն երկու գլխավոր ուժ՝ Իսրայելը և Իրանը:
Կայսրությունների գերեզմանոցն իրականում ոչ թե Աֆղանստանն է, այլ ամենահինն ու ամենահամբերատարը՝ Իրանը»:



