Բաժիններ՝

«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական

Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի աշակերտ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

ՆԳՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հրդեհի գործով 3 կասկածյալ կա, բոլորը անչափահասներ են։

«Կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ Նրանք ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս` կիթառ նվագելու։ Երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է, ու շենքը բռնկվել է»,– գրում է shamshyan.com–ը։

Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։

Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031