Բաժիններ՝

Ալեն Սիմոնյանի հետ վիճած ակտիվիստի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- ABC Media-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Նա վիճել էր իրեն մոտեցած քաղաքացիների հետ, փոխադարձ հայհոյանքներ էին հնչել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031