Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մեծ եկամուտներ իր նավթագազային ոլորտի արտադրանքի վաճառքից, քան մինչև պատերազմն էր. Վարդան Ոսկանյան

Որքան էլ պարադոքսալ թվա, Իրանը պատերազմի սկզբից ի վեր սկսել է ստանալ շատ ավելի մեծ եկամուտներ իր նավթագազային ոլորտի արտադրանքի վաճառքից, քան մինչև պատերազմն էր։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն այս երկրին հնարավորություն է տվել գրեթե անսահմանափակ կերպով արտահանել սեփական նավթագազային ռեսուրսները՝ հատկապես համաշխարհային շուկայում դրանց գնաճի պայմաններում, և նեղուցով տարանցման դիմաց գումարներ գանձել այլ երկրների նավթատար նավերից։ Ամերիկյան պատժամիջոցների պարտադրված մեղմացումն իրանական նավթի նկատմամբ, նույնպես նոր հնարավորություն է ստեղծել։ Պարսից ծոցի անխտիր բոլոր երկրներից նավթի և հեղուկ գազի արտահանման ծավալների աղետալի նվազման պայմաններում, ըստ իրանական կողմի՝ մոտ 4 տոկոսով աճել է Իրանի նավթի արտահանումը, իսկ 2019թ. ի վեր առաջին անգամ Հնդկաստանը սկսել է գնել իրանական հեղուկ գազ»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031