Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«ԻՊԲ-ն ավելի քան 15 000 զինամթերք է նետել Իրանի վրա. սա քառակի ավելի է, քան «Ժողովուրդն ինչպես առյուծ» գործողության ժամանակ», – Կացի խոսքերն է մեջբերում իսրայելական 12-րդ ալիքը։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։
«Ժողովուրդն ինչպես առյուծ» իսրայելական գործողությունն իրականացվել է 2025 թ. հունիսին, որի նպատակը եղել է Իրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Հակամարտությունից 12 օր անց երկու կողմերը հայտարարեցին փոխադարձ հրադադարի մասին։



