ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին. փաստաբան

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին. այս մասին գրել է փաստաբան Վարդան Ալոյանը։

«Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխություններն ընդունվեցին։

Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։

Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։

ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։

Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։

Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ։

Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով՝ այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի շուրջ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։

Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին»,-գրել է նա և եզրափակել՝ «ՀԷՑ-Ը չի ծառայելու ՔՊ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031