Հնդկաստանը ցանկանում է ավելացնել Ռուսաստանից էներգակիրների գնումները

Հնդկաստանն ակտիվորեն քննարկում է ռուսական նավթի գնման հետաձգումից օգտվելու հնարավորությունը, որը ռուսական էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ում խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

«Նրանք (Հնդկաստանը – խմբ.) ակտիվորեն քննարկում են Թրամփի կողմից նրանց տրված ժամանակավոր դադարից օգտվելու հնարավորությունը. դա փաստ է։ Եվ ոչ միայն Հնդկաստանը, ի դեպ։ Շատ երկրներ արդեն մտածում են մեր էներգետիկ ռեսուրսների, թե՛ նավթի, թե՛ գազի գնումները մեծացնելու մասին»,- լրագրողներին ասել է Ռուդենկոն «Ռուսաստան և Հնդկաստան. դեպի երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ» միջազգային համաժողովի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031