Արդյոք լազերային մազահեռացումն առաջացնում է քաղցկեղ. մաշկաբանի պարզաբանումը
Մաշկաբան Նատալյա Ժովտանը առասպել է անվանել այն ենթադրությունը, որ ֆիլլերները և լազերային մազահեռացումը կարող են քաղցկեղ առաջացնել։
«Բոտուլինային տոքսինը, հիալուրոնաթթուն և բիոռևիտալիզացիայի միջոցները մուտագեն ազդեցություն չունեն։ Դրանք չեն թափանցում բջջի միջուկի մեջ կամ չեն փոխազդում գենետիկական նյութի հետ, այլ գործում են միջբջջային տարածությունում կամ բջջային թաղանթի վրա։
Անհիմն է նաև այն մտավախությունը, որ ֆիլլերները «կնքում են» քաղցկեղի բջիջը ներսում։ Առողջ մարդու մոտ լազերային մեկ սեանսի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գրեթե զրոյական է։ Սա առասպել է»,- NEWS.ru-ին ասել է մաշկաբանը։
Նա ընդգծել է, որ ցանկացած բարձր ինտենսիվության ազդեցություն առաջացնում է վերահսկվող այրոց և բորբոքում:
Այնուամենայնիվ, բժշկի խոսքով, առողջ մարդու օրգանիզմն ունի ԴՆԹ-ի վերականգնման հզոր համակարգեր:



