Ադրբեջանական կողմն Իրան է ուղարկել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, 600 կիլոգրամ թեյ և ավելի քան երկու տոննա դեղորայք։
Անեծքի ու մեղքի տակ չեմ ուզում մտնեմ. կատարվածի հետ կապ չունեմ. վախից եմ արել. Գևորգ Հարությունյան
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար։
Սա կա՛մ նախընտրական շոու է, կա՛մ ավելի վատ բան. ինքը ստում է, ոնց ասում են, անում է. Հրայր Ասլանյան
Վալոդյա Գրիգորյանի հետ բացասական շփում չեմ ունեցել. վրեժի շարժառիթ չեմ ունեցել. Նարեկ Օհանյան
Եվրամիությունը Վրաստանի Կուլևիի նավահանգիստը հանել է Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 20-րդ փաթեթից, քանի որ այն չի խախտել պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ’Սալիվանի նամակը՝ հասցեագրված Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։
Գևորգ Հարությունյանը դարանակալել է Վալոդյա Գրիգորյանին, Նարեկ Օհանյանը տրամադրել է հագուստ. դատախազ
Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո:
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հաջողակ վրացական Helio.AI ստարտափը պաշտոնապես մուտք է գործել հայկական շուկա: Ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիայի (GABA) հետ, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանում բիզնես հնարավորությունները և աջակցել վրացական և հայկական ընկերություններին:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են Հայաստան։
Մարտի 2-ից ի վեր, ռազմական գործողությունների սրմանը զուգընթաց, առնվազն 83 երեխա է սպանվել և 254-ը՝ վիրավորվել։ Անցած շաբաթվա ընթացքում Լիբանանում օրական միջինը ավելի քան 10 երեխա է սպանվել, և մոտ 36 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Մարտի 4-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Սահմանադրությունից կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղումները»:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստն ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ՝ խոստանալով վերահաշվարկ իրականացնել, և մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց՝ հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար:
Իրանի տարածքում այսօր կմեկնարկի ռազմական գործողությունների նոր և առավել հզոր փուլ, հայտարարել է Պենտագոնի ղեկվար Փիթ Հեգսեթը։ Ըստ նրա՝ այսօրվա հարվածներն իրենց մասշտաբներով գերազանցելու են նախորդներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է նավթի համաշխարհային գների աճը զսպելուն ուղղված միջոցառումների փաթեթ, որը ներառում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում և արտակարգ պաշարների կրճատմանն ուղղված գործողությունների համակարգում, հայտնում է Reuters գործակալությունը։
Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կայացած նիստում բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու և նրա՝ ԵՄ անդամակցության դեմ. վկայում են քվեարկության արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ամերիկացի հայտնի լրագրող և փոդքասթեր Թաքեր Կարլսոնը քննադատել է ԱՄՆ իշխանություններին Իրանում աղջիկների դպրոցին հասցված հարվածի համար, որի զոհ են դարձել 170 երեխաներ և մանկավարժներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Իրանի ղեկավարության հետ բանակցությունների անցկացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փոփոխված կանոնադրությամբ սահմանվում են համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը, ինչպես նաև վերջինիս գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես երկու պետությունների համագործակցության շրջանակում գործող կրթագիտական հաստատություն։
Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Թուրքիան հայտարարում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է երկրի հարավարևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես դաշինքի քայլերից մեկը՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը Իրանի պատերազմի պայմաններում առաջացած հրթիռային սպառնալիքների դեմ։
Ինչպես բանկային հաշվի դեպքում է իրականացվում պատշաճ նույնականացում, այդպես էլ կլինի կրիպտոյի դեպքում
Վարկերը, օտար երկրում ապրող բարեկամների փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, շեմը վերանայվել է
Մոհաջերանիի խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ, ինչպես նաև 16 մեքենա ու շտապօգնության ուղղաթիռ, զոհվել է 11 բուժաշխատող:
Սոցիալական կրեդիտներ ունեցողները՝ այդ թվում թոշակառու, կրեդիտի համար պետք է ստորագրեն հայտարարգիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հայտարարել է, որ նա չի կարողանա խաղաղ ապրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։