Բաժիններ՝

Վիետնամում գտնվող՝ վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են Հայաստան

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են Հայաստան։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ Վիետնամում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։

Նրանցից 7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղով։ Եվս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031