Փաշինյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների շուրջ

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։

Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031