Սուրեն Պապիկյանը փորձում է հերքել արբանյակային լուսանկարների իսկությունը
Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ջերմուկում և Վարդենիսում նոր ներխուժումներ են եղել, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։ Արման Թաթոյանը ասուլիսում ներկայացրել էր նաև արբանյակային լուսանկարներ։
Ավելին, նա հայտարարել է, որ դրանք տեղի են ունեցել գրեթե վաշինգտոնյան հանդիպումների ֆոնին:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անդրադարձել է Արման Թաթոյանի այս պնդումներին՝ ասելով.
«Եթե այդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցները զուտ նրա համար են, որ ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ՝ ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա»։
Նա նաև հավելել է, որ ՀՀ-ում կան կուսակցություններ, և ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք «մի բանի մասին են՝ սարսափ տարածել, իրավիճակն ապոկալիպտիկ ներկայացնել»։
«Իրենք մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են՝ կապ չունի, թե անունն ինչ կլինի, կամ՝ ցլի, թե փղի տեսք կունենան, էական չի: Այս բոլորը մեկ նպատակ ունի՝ խաթարել Հայաստանի՝ խաղաղության հասնելու ճանապարհը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



