«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ից սա ակնհայտ թաքցվել է, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն իմացել է այս առաջխաղացումների մասին և թաքցրել են մեր հանրությունից: Հարցն այստեղ է՝ ինչո՞ւ եք թաքցնում, դուք քանի՞ գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեր երեխաների անվտանգությունից կտրում եք և թաքցնում ձեր քաղաքական դիվիդենտների համար»,- ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կեղծ խաղաղություն է բերում: