Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալը նվազել է 70%-ով
Ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավարկությունների ծավալը կտրուկ նվազել է: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նավագնացությանը հետևող Marine Traffic հարթակի տվյալները:
Նշվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր նեղուցով նավարկությունների թիվը նվազել է 70%-ով:
Նավերը վերջին երեք օրվա ընթացքում փոխել են նաև ընթացքը՝ հետադարձ կատարելով, նվազեցնելով արագությունը կամ վերջին պահին փոխելով ուղղությունը:
Իրանը նախազգուշացրել էր նավերին չանցնել երկրի հարավում գտնվող Հորմուզի նեղուցով: Այս կարևոր ջրային ուղիով է անցնում համաշխարհային նավթի և գազի մատակարարումների շուրջ 20%-ը:
Ստեղծված իրադրության պատճառով նավթի և գազի համաշխարհային գներն աճել են:



