Բաժիններ՝

Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի մոտ բախվել են «Hongqi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ «Նուբարաշեն» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ, բախվել են «Hongqi» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս