Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա. «Ինտերի» արձագանքը՝ Մխիթարյանի գոլային փոխանցմանը
Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակում է արել Միլանի «Ինտեր»-ը՝ հրապարակելով Մխիթարյանի գոլային փոխանցման կադրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Մխիթարյանը հերթական հիանալի հանդիպումն է անցկացրել Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում:
«Ինտերը» վստահ հաղթանակ է տարել 2։0 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստը դարձել է փայլուն գոլային փոխանցման հեղինակ՝ բարելավելով իր անհատական ցուցանիշները։



