Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի 24 նահանգում 201 մարդ է զոհվել, 747 մարդ՝ վիրավորվել. հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Կարմիր մահիկի կազմակերպությանը։

Իր հերթին BBC-ն, վկայակոչելով  իրանցի պաշտոնյաներին, հաղորդում է, որ Հորմոզգանի նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 85-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 53 զոհի մասին։

Ըստ The Associated Press գործակալության՝ ԱՄՆ զինված ուժերից հայտնել են, որ Իրանի հարվածների հետևանքով ամերիկյան կողմում զոհեր չկան, արձանագրվել է նվազագույն վնաս։

Իսրայելի և ԱՄՆ-ի առաջին հարվածները թիրախավորել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակին հարող հատվածները, այնուհետև հաղորդվել է ամբողջ երկրում հարվածների մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031