Թող փորձեն ինձնից պաշտպանել Հայաստանի անկախությունը, տեսնենք՝ ով որտեղ կհայտնվի. Շահեն Հարությունյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ լրատվամիջոցները  հարցադրումներ ուղղեցին նախաձեռնությանը միացած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանին։

«Մենք մեր դիրքորոշումներում հստակ ենք․ մենք ոչ մի կերպ չենք ուզում ո՛չ ներկայի պահպանումը, և ո՛չ անցյալի վերադարձը․  մենք արդեն հոգնել ենք այդ փակ շղթայից, պետք է դուրս գանք, և, այո՛, հայ ժողովուրդըշն ունի ներուժը՝ ապագային միտված ուժերին ընտրելու և տեղափոխելու թե՛ պառլամենտ, թե՛ կառավարություն»,- իր խոսքում նշեց Շահեն Հարությունյանը։

Դիտարկմանը, թե պայքարը կատաղի է լինելու, քանի Փաշինյանն իր ամբողջ վարչական լծակներով քարոզարշավը սկսել է,  և հարցին, թե ինչո՞վ եք դուք տարբերվելու, երբ հիմնականում հնչում են շատ պոպուլիստական առաջարկություններ, դաշինքի նախագահը արձագանքեց դիտարկմամբ, թե՝ իրենց ազնվության և արժեքների ձեռքը կրակն են ընկել։

«Մենք պոպուլիստական խոսքեր չենք կարողանում ասել․ ցանկացած խոսք և միտք, ինչը որ հնչում է, ունի իր գիտական և բարոյական բոլոր արժենորմատիվային հենքերը, և այո՛, մեզ համար շատ դժվար է լինելու։ Բայց մենք հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակությունը կընտրի ոչ թե սուտ խոստումները, պոպուլիստական խոստումները կամ խոսքերը, այլ մարդկանց, որոնք ազնիվ են, որոնք արդար են և խոստումներ մեծ հաշվով չեն տալիս»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Լրագրողի հստակեցմանը, թե՝ եթե դուք  գաք իշխանության, Սև լճի, Ջերմուկի հատվածից դո՞ւրս եք քշելու թշնամուն, ի՞նչ եք դուք առհասարակ անելու, նա պատասխանեց․ «Մենք առաջիկայում կունենանք մեր համագումարը՝ քաղաքական գնահատականներ տալու և մեր ծրագրերը ներկայացնելու իմաստով։ Այս ամենի մասին կխոսենք հենց այդ համագումարի ժամանակ, բայց մի բան՝ թող ինձանից փորձեն պաշտպանել Հայաստանի անկախությունը և մնացած բաները, տեսնենք՝ ով  որտեղ կհայտնվի»։

Տեսանյութեր

Լրահոս