Ծախսված 450 միլիոն եվրոյից «Լիվերպուլը» կարողացավ օգտագործել միայն 250 միլիոն եվրոն. Սլոթ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն ընդգծել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը չի կարող լիովին օգտագործել այս ամռանը ձեռք բերված խաղացողներին, որոնց ընդհանուր գումարը կազմել է 450 միլիոն եվրո։
«[Ֆուտբոլիստների վրա] ծախսված 450 միլիոն եվրոյից ես կարողացել եմ օգտագործել միայն 250 միլիոնը։
Ալեքսանդր Իսակը դեռևս լավ մարզավիճակում չէ։ Ջովաննի Լեոնին դւորս մնաց մրցաշրջանից։ Ֆրիմպոնգը օգտակար է եղել վեց խաղերից հինգում։ Մենք 35 միլիոն եվրոյով գնեցինք երկրորդ դարպասապահին [Մամարդաշվիլի], որը գրեթե չի խաղում։
Այսպիսով, մենք նույնիսկ չենք օգտագործել մեր ծախսած 450 միլիոն եվրոյից 250 միլիոն եվրոն, մինչդեռ մեր մրցակիցները 200, 300, 400 միլիոն եվրո են ծախսել իրենց կազմերը հզորացնելու վրա՝ խաղացողներին փոխարինելու փոխարեն»,- Սլոթի խոսքերն է մեջբերում The Touchline-ը:



