Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը

Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է Կոբիում խցանված հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. գրում է Սպուտնիկ Արմենիա կայքը:

«Արհեստական ​​խոչընդոտներ չկան. իրականացվում են ստանդարտ մաքսային վերահսկողության ընթացակարգեր։ Փուլային մաքսազերծումն արդեն սկսվել է և կշարունակվի»,– Վրաստանի Ֆիննախից վստահեցրել են Սպուտնիկ Արմենիային։

Նաև ընդգծել են, որ հայ վարորդների նկատմամբ խստացված կամ հատուկ վերահսկողական միջոցառումներ չեն կիրառվում. խոսքը բացառապես ստանդարտ մաքսային ընթացակարգերի մասին է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728