Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքով

Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա հիշեցրել է, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։

«Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։

Կլանված լսում էի, և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։

Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728