Բաժիններ՝

Բանգլադեշում Z սերնդի հեղափոխությունից հետո առաջին ընտրություններում հաղթանակ է տարել Ազգայնական կուսակցությունը

Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը 300-տեղանոց խորհրդարանում ստացել է 212 մանդատ։ Կուսակցության ղեկավար Թարիք Ռահմանը Լոնդոնում 17 տարվա աքսորից վերադառնալուց հետո, ամենայն հավանականությամբ, կնշանակվի երկրի վարչապետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բանգլադեշում առաջին անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում 2024 թվականին Z սերնդի կողմից իրականացված հեղափոխության և այն ժամանակվա վարչապետ Շեյխ Հասինայի պաշտոնանկությունից հետո։ Հասինայի կուսակցությանն արգելվել է մասնակցել ընտրություններին։

2024 թվականին ուսանողների կողմից իրականացված ցույցերն ու խռովությունները շարունակվել էին մի քանի ամիս՝ 1400 զոհի պատճառ դառնալով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728