Բաժիններ՝

ՊՍԺ-ն կարող է խլել «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը. TEAMtalk

ՊՍԺ-ն և «Չելսին» մեծացրել են իրենց հետաքրքրությունը «Բրայթոնի» պաշտպանական ոճի կիսապաշտպան Կառլոս Բալեբայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է 22-ամյա ֆուտբոլիստին։

Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնը» կամերունցուն գնահատում է 80-100 միլիոն ֆունտ ստեռլինգ (92-110 միլիոն եվրո): Ընդգծվում է, որ «Չելսին» և ՊՍԺ-ն ներկայումս ունեն Բալեբային ամռանը ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունները, քանի որ երկու թիմերն էլ կարող են նրան առաջարկել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Այս մրցաշրջանում Բալեբան մասնակցել է 23 խաղի բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս