Բաքվում ավարտվել են Ռուբեն Վարդանյանի գործով լսումները

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող շինծու քրեական գործով խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։

Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում՝ Վարդանյանի վերջին խոսքից հետո, նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը դատավարության կողմերից հետաքրքրվել է, թե արդյոք նրանք մտադիր են լսումների ավարտից հետո ներկայացնել վերջնական դատական որոշման նախնական տարբերակը։

Կողմերը հայտարարել են, որ «վերջնական դատավճռի» նախագիծ չեն ներկայացնելու։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է «դատական քննության» ավարտի մասին։

Հաղորդվում է, որ խորհրդակցական սենյակից դատարանի վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական «դատավճիռը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728