Ռուսաստանի վրա ամեն ինչում հույս դրեցիք ու չխերվեցիք, հիմա էլ Թրամփ ու ԹՐԻ՞Փ». Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր ո՞նց եք կարողանում հայտարարել, որ Թրամփը Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության առումով հստակ դիրքորոշում ունի։ Էդ որտեղի՞ց եք այդքան վստահ։ Թե բա TRIPP-ը Հայաստանի անվտանգության երաշխիքն է։

Թրամփը ԱՄՆ մյուս նախագահներից երևի թե միջազգային իրավունքի վրա ամենաշատ թքած ունեցող նախագահն է։

Նա ՕԿ է, որ Ուկրաինայի գրավված տարածքները ճանաչվեն Ռուսաստանի փաստացի մաս, նա Վենեսուելայի նկատմամբ ռազմական ինտերվենցիա է պատրաստում` տնդհանրապես առանց ՄԱԿ-ի ԱԽ հետ որևէ նույնիսկ ձևական աշխատանքի, նա բացահայտ պահանջում է Գրենլանդիան ու հիմնավորում վերջինիս ԱՄՆ մաս լինելու անհրաժեշտությունը ԱՄՆ ռազմավարական անվտանգային շահերի հանատեքստում։

Նա մեկ ասում է, որ ՆԱՏՕ-ի 5-րդ կետը կարևոր է, մեկ ասում է` եվրոպական պատերազմների հետ մենք գործ չունենք, ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։

Ռուսաստանի վրա ամեն ինչում հույս դրեցիք ու չխերվեցիք, հիմա էլ Թրամփ ու ԹՐԻ՞Փ»։

Տեսանյութեր

Լրահոս