Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին կողմ է քվեարկել Քարաբերդում ոսկու և բազմամետաղների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 15 հոգու մասնակցությամբ, այսպես կոչված, «ահաբեկչության» գործով դատական նիստը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով 2-րդ դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 21-ին։ Այսօր դատարանն ուսումնասիրեց սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, որոնք մեղադրողը համարել է հեղաշրջման կոչ։ Փաստաբանները հակադարձեցին մեղադրողին՝ նկատելով, որ հարցազրույցներում Միքայել սրբազանը մի քանի անգամ կրկնել է, որ ինքն իշխանությունը զավթելու կոչ երբեք չի արել։
Սեպտեմբեր ամսից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից․ քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին։
Նիկոլ Փաշինյանը որ գնաց Ջավախք, ինձ ստեղ կալանավորեցին, ու դրանից հետո հա կալանավորում են. Չախալյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԽՍՀՄ-ն ու Ռուսաստանը «ճիշտ էին», որ չէին ցանկանում ՆԱՏՕ-ն իրենց սահմանների մոտ տեսնել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտությունները լուծվել են տարածքային փոփոխությունների միջոցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելն անհնար է։
Երևանում ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել, քննարկվել են ռազմավարական նշանակության հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԱԳ նախարարի թելեգրամյան ալիքից:
Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը Երևանում ստորագրել են հայտարարություն, որով հայտնել են «3+3» տարածաշրջանային ձևաչափին աջակցելու իրենց պատրաստակամությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ Այս տեղեկությունը հաստատել է խորհրդարանի հաղորդակցությունների բաժինը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 60, վիրավորվել՝ 343 մարդ։ Այսպիսով, պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը, վիրավորների թիվը հասել է գրեթե 156 600-ի։
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։
Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհները մեկ օրում տարածվել են ևս 30 հազար հեկտարով:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար պետք է խաղաղության հասնելու ջանքեր գործադրվեն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Newmag-ի BOOK DONATION կրթական և բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է համալրել Հայաստանի մարզերում համայնքային գրադարանների գրքային ֆոնդը։ Նախագիծը նպաստում է ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընդլայնում է հեռավոր բնակավայրերի բնակիչների կրթական հնարավորությունները։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշում է, որ Իրանից ավելի մեծ ծավալներով գազի ներկրման հիմնական խոչընդոտն առկա ենթակառուցվածքների թողունակությունն է։
Թուրքական «Haber7» կայքում, հրապարակվել է Ֆուաթ Օների` «Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն» վերնագրով հոդվածը, որում հեղինակը անդրադառնում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին և դրա հետևանքներին:
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է իր ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզեին իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Նեթանյահուն Ավստրալիայի կառավարության ղեկավարին անվանել է «թույլ քաղաքական գործիչ»։
Նախարարը հիշեցրել է , որ ՀՀ-ից Իրան այսօր էլ էլեկտրաէներգիա արտահանվում է։
Շվեյցարիան հայտարարել է, թե չնայած Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի ձերբակալի, եթե նա Ժնև ժամանի՝ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունների:
Դատավորը մեղադրյալների ինքնությունը ճշտելիս, դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց Վազգեն Գալստանյանը, ինչին ի պատասխան Սրբազանն ասաց՝ Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է, ինքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
Կան ուժեր, որոնք վաղուց փորձում են փչացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, հիմա էլ փորձում են փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Օգոստոսի 1-ին մեկնարկած՝ «ՀԷՑ» ՓԲԸ կարիքների համար 8 գնման առարկաների (նախագծային ծառայություններ, էլեկտրոնային հաշվիչներ, մալուխ եւ այլն) ձեռքբերման մրցութային գնումները ներառական եւ թափանցիկ կազմակերպելու նպատակով իրականացված շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել են ընդհանուր 125 ռեզիդենտ ընկերություններ։
Հիմա սա հարցազրո՞ւյց է. միկրոֆոնը դրված է. Միքայել սրբազանը` դատախազին
«Ուկրաինան իր հերթին 19 դի է փոխանցել Ռուսաստանին»