Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն վարդապետ

Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլևս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։ Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտցավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու եկեղեցու հանդեպ։

Որդիական խոնարհությամբ և առ Աստված գոհաբանությամբ շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031