Բաժիններ՝

Լարսը փակ է բեռնատարների համար՝ անբարենպաստ եղանակի պատճառով

Հյուսիսային Օսիայի Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Վլադիկավկազ քաղաքից Լարս բնակավայր ընկած հատվածում մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղությամբ դադարեցվել է Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 26-ի ժամը 11:00-ից (Երևանի ժամանակով՝ 12։00-ից)։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ սահմանափակումները կգործեն, մինչև այլ հատուկ կարգադրություն լինի։

Ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031