Հնդկաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ չնայած ճնշմանը. Օվերչուկ

Հնդկաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ չնայած Արևմուտքի արտաքին ճնշմանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այո, (Հնդկաստանը, խմբ.) պատրաստ է շարունակել աշխատանքը, և բանակցություններն ընթանում են»,- ասել է Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 4-5-ը Հնդկաստան այցի նախօրեին։

Տեսանյութեր

Լրահոս