Բժիշկը համեմատել է սև և կանաչ թեյի օգտակար հատկությունները

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը համեմատել է սև և կանաչ թեյի օգտակար հատկությունները: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա բացահայտել է, որ որոշիչ գործոնը թեյի տեսակը չէ, այլ ըմպելիքի թնդությունը։

«Կանաչ և սև թեյերը ստացվում են նույն բույսից: Միակ տարբերությունը ֆերմենտացման աստիճանն է»,- բացատրել է բժիշկը: Նա պարզաբանել է, որ կանաչ թեյը պարունակում է ավելի շատ կատեխին տեսակի հակաօքսիդանտներ, իսկ ահա սև թեյը հարուստ է թեաֆլավիններով, որոնք ունեն հակաօքսիդանտային հատկություններ:

Կաշուխի խոսքով՝ ըմպելիքի օգտակար հատկությունները կախված չեն թեյի տեսակից, այլ դրա պատրաստման եղանակից։ Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ չափազանց թունդ թեյը (թե՛ սև, թե՛ կանաչ), հատկապես դատարկ ստամոքսին խմելիս, կարող է այրոց առաջացնել և բացասաբար ազդել երկաթի կլանման վրա։

Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ զգայուն ստամոքս ունեցող մարդկանց համար թունդ կանաչ թեյը հաճախ ավելի վնասակար է, քան սև թեյը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031