Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյանի՝ ՌԴ այցի դրվագներին՝ հետևյալ դիտարկումներով. «Սրանք լրիվ փորձանք են. առավոտից երեկո նիկոլական պդոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անու՞մ։ Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է… Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում,sms -ով Արեւմուտքին բողոքում էիք,թե տեսեք-տեսեք ,ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։ Այո՛, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։
Ինքնիշխանություն եմ է ասել…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031