Ես կարծում եմ՝ հանրությունն ի վիճակի է պաշտպանել իր Եկեղեցին. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից հետո, դատարանի բակում պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք այս պահին հանրային ու քաղաքական շրջանակները պատրաստ են եկեղեցու դեմ հարվածն իրենց վրա վերցնելու, որպեսզի Մայր Աթոռն անսասան մնա, ասաց.

«Ես չեմ կարծում, որ հարվածը վերցնելու կամ չվերցնելու խնդիր կա, ես վստահ եմ՝ այո՛, հանրությունն ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին։

Անկախ որևէ հանգամանքից, հիմա ի՞նչ պետք է անենք, այսօրվա կառավարիչներին առաջարկենք, որ այդ քարոզչությունը չանե՞ն, եթե այդպես իրենց ձեռնտու է, իրենք իրենց գործը թող անեն, հանրությունն էլ իր գործը կանի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս