Փաշինյանը հավակնում է փոխել դիվանագիտական «դասագրքային ճշմարտությունները»

Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմունք այն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետև, իմ ընկալմամբ, չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ ու թշնամիներ։

«Երբ ասում ես, որ չկան բարեկամներ ու թնաշմիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո ու քո անելիքի ու քո որոշումների վրա, իսկ երբ այլ տրամաբանությամբ ես մտածում, անընդհատ մտածում ես, թե ոնց անեմ, որ էս մեկը էն որոշումը կայացնի, մյուսը՝ էն մեկը ու դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ են օգտագործում՝ էն մեկն իր համար, էն մեկն իր համար ու բոլորն իրենց համար ու միակը, որ դու քեզ չես օգտագործում, դու ես»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը եկել է այն համոզման, որ պետություն լինելը պարզ բան չէ։

«Մենք հիմա պետության տրամաբանության մեջ ենք»,- վստահեցրեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031