Թուրքիայի 2025թ. բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 345.5 մլրդ դոլար

2025-ի նոյեմբերին Թուրքիայի կենտրոնական կառավարման բյուջեում գրանցվել է 169.5 մլրդ (3.98 մլրդ դոլար) թուրքական լիրայի (թուրքական արժույթ) ավելցուկ։ Բյուջետային ծախսերը կազմել են 1 տրլն 250.1 մլրդ լիրա (29.38 մլրդ դոլար), իսկ եկամուտները՝ 1 տրլն 419.6 մլրդ լիրա (33,36 մլրդ դոլար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆինանսական տվյալների համաձայն՝ տոկոսներից զերծ բյուջետային ծախսերը կազմել են 1 տրլն 132.2 մլրդ լիրա (26.6 մլրդ դոլար), իսկ տոկոսներից զերծ ավելցուկը՝ 287.4 մլրդ լիրա (6.76 մլրդ դոլար)։

2025-ի հունվար–նոյեմբեր ամիսներին կենտրոնական կառավարման բյուջետային ծախսերը կազմել են 12 տրլն 842.6 մլրդ լիրա (301.7 մլրդ դոլար), եկամուտները՝ 11 տրլն 571.6 մլրդ լիրա (271 մլրդ դոլար), ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմել է 1 տրլն 271 մլրդ լիրա (29.88 մլրդ դոլար)։ Նույն ժամանակահատվածում տոկոսներից զերծ ծախսերը կազմել են 10 տրլն 904.9 մլրդ լիրա (256.2 մլրդ դոլար), իսկ տոկոսներից զերծ ավելցուկը՝ 666.7 մլրդ լիրա (15.67 մլրդ դոլար):

Հավելենք, որԹուրքիայի խորհրդարանում երկրի կենտրոնական բյուջեն ընդունվել էր հետևյալ հաշվարկով. որպես ծախս նախատեսվել էր 14.7 տրլն լիրա (345.5 մլրդ դոլար), ինչի շնորհիվ պետք է ապահովվեր 12.8 տրլն լիրա (300.8 մլրդ դոլար) եկամուտ, իսկ բյուջեի տարեկան դեֆիցիտը պետք է կազմեր 1.9 տրլն լիրա:

Տեսանյութեր

Լրահոս